Ռոբոտ, որը քայլում և շնչում է արհեստական օրգանների շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Ինժեներների խումբը «կենսական մարդ» (bionic man) ռոբոտ են ստեղծել, որն արհեստական օրգաններ, վերջույթներ և մարմնի այլ մասեր ունի, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Արհեստական մարդ-ռոբոտը, որին ինժեներներն անվանել են «Կենսական մարդ», նրանց կողմից արհեստական օրգանների և մասերի միջոցով կենսաբանորեն գործող մարմին ստեղծելու փորձ է, որը օրինակ՝ կունենա գործող երիկամ, շրջանառության համակարգ և ցանցաթաղանթային իմպլանտներ:
Ռոբոտի մարմնի մասերը ստեղծվել են 17 արտադրողների կողմից աշխարհի տարբեր երկրներից, ովքեր համախմբվել են առաջին անգամ, տեղեկացրել է աշխատանքային խմբի ղեկավար Ռիչարդ Ուոքերը:
Նրա խոսքով ռոբոտը կարող է կատարել մարդու մարմնի գործառույթների 60-70 տոկոսը: Այն ունի 1,98 մետր հասակ, կարող է քայլել, նստել և կանգնել հատուկ սարքի միջոցով, որը կիրառում են ողնաշարի վնասվածքի հետևանքով քայլելու ունակությունը կորցրած մարդիկ:
Ռոբոտը նախագծվել է Ցյուրիխի համալսարանի 36-ամյա հոգեբան Բերթոլտ Մեյերի կողմից, ով ծնվել է առանց ձախ ձեռքի և կենսական պրոթեզներ է կրում: Իսկ ռոբոտի դեմքը ստացվել է 3D սկաների միջոցով՝ Մեյերի դեմքի նմանությամբ:


![]()










