Բրազիլիայում էլեկտրոնային նամակագրության պաշտպանության հատուկ համակարգ է ստեղծվել

09:34 • 14.10.13

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր երկիրը հատուկ համակարգ է ստեղծել, որն օգնում է պաշտպանել էլեկտրոնային փոստը լրտեսումից, հայտնում է polit.ru-ն:

 

Ռուսեֆը հանձնարարել է այդ համակարգը գործարկել իր դաշնային կառավարության համար: Սա կդառնա առաջին նման քայլը պաշտոնական հաղորդագրությունները հնարավոր լրտեսումից պաշտպանելու համար:

 

Ավելի վաղ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր տեղեկություններ, որոնց համաձայն ԱՄՆ-ն լրտեսել էր Բրազիլիայի նախագահի և շատ քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությունը:
 

Բրազիլիայում էլեկտրոնային նամակագրության պաշտպանության հատուկ համակարգ է ստեղծվել