Միջազգային տիեզերակայանում գարեջուր կպատրաստեն՝ գիտափորձի շրջանակներում

01:01 • 14.10.13

Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները գարեջուր կպատրաստեն տիեզերքում՝ 11-ամյա ամերիկացի տղայի առաջարկած գիտական փորձի շրջանակներում, հայտնում է Russia Today-ը:


11-ամյա Միխալ Բոդզիանովսկիի գիտական փորձի ծրագիրը հաղթել է ԱՄՆ-ի ուսանողական փորձերի ազգային մրցույթը: Այն լավագույն է ճանաչվել 744 ներկայացված փորձերից, և այն պետք է իրականացնեն Միջազգային տիեզերակայանում դեկտեմբերին, երբ անհրաժեշտ պարագաներ մատակարարեն տիեզերք:


11-ամյա տղան պատմում է, որ նման գարեջրի մասին միտքը նրա մոտ ծագել է Միջին դարերի մասին գիրք կարդալիս: Այն ժամանակ հանցագործներին պատժում էին նրանց գարեջրից զրկելով: Դա վատագույն պատիժն էր համարվում, քանի որ խմելու ջուրն աղտոտված էր: Երիտասար գիտնականի խոսքով՝ տիեզերքում գարեջուրը կարող է ծառայել որպես առաջին բուժօգնության միջոց:


Եթե որևէ ատահարի հետևանքով ջուրը աղտոտվի, դրանով հնարավոր կլինի գարեջուր պատրաստել, որը կծառայի և որպես ախտահանիչ նյութ, և որպես ըմպելիք:


 

Միջազգային տիեզերակայանում գարեջուր կպատրաստեն՝ գիտափորձի շրջանակներում