Չինական զբոսայգում հնարավոր է տեսնել աշխարհի 130 ամենահայտնի տեսարժան վայրերը (լուսանկարներ)
Հազարավոր զբոսաշրջիկներ ճանապարհորդում են ողջ աշխարհում` տեսնելու համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրերը, մինչդեռ Չինաստանն առաջարկում է զբոսնել մի այգում, որտեղ հնարավոր է տեսնել աշխարհի 130 ամենահայտնի վայրերը միաժամանակ, գրում է Daily Mail-ը:
Հարավային Չինաստանում գտնվող «Շենզեն» թեմատիկ այգին 480 000 քառակուսի մետր տարածքում տեղավորում է աշխարհի տարբեր տեսարժան վայրերը:
Այստեղ, օրինակ, երկնաքերերը տեղակայված են Կամբոջայի Angkor Wat տաճարի հարևանությամբ, որից տեսարան է բացվում դեպի Լոնդոնյան աշտարակ և Փարիզի հանրահայտ Champs-Élysées փողոց, որը հայտնի է իր կինոթատրոններով և շքեղ սրճարաններով:
Թեմատիկ այգում անցկացվող տուրի ժամանակ կարելի է տեսնել Նյու Յորքի Ազատության արձանը, Սիդնեյի Harbor Bridge կամուրջը, ապա շարժվել դեպի Ճապոնիայի Ֆուջի հրաբուխը և Գաուդիի Parque Guell ճարտարապետական համալիրը: Իսկ Փարիզի Էյֆելյան աշտարակն ու Վերսալյան պալատը գտնվում են անմիջապես Լուվրի հարևանությամբ:










