Գերմանացին ստեղծել է աշխարհի ամենափոքր սրճեփը (լուսանկարներ)

11:58 • 14.10.13

Սուրճ պատրաստելու վրա երկար ժամանակ չծախսելու համար մարդիկ ավելի շատ նախապատվություն են տալիս 1 անձի համար նախատեսված արագ պատրաստվող սուրճերին։  Սակայն այժմ շնորհիվ գերմանացի Կրիստոֆ Մեյլի ստեղծած սարքի հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում ցանկացած տեսակի սուրճ, այդ թվում նաև «բարդ» էսպրեսո կամ կապուչինո պատրաստել։ Սովորական պայմաններում այս տեսակները պատրաստելու համար մի քանի րոպե է պահանջվում։

 

Handy: Inventor Christoph Meyr hopes to put an end to instant coffee and ageing machines in the office

 

Գերմանացին ստեղծել է Piamo սրճեփը, որը բավականին արդյունավետ լինելուց զատ նաև աշխարհում ամենափոքրն է։ Այն բաղկացած է 3 մասից ու ստեղծված է պլաստմասսայից։

Դեռևս հայտնի չէ, թե երբ է սարքը հանվելու վաճառքի, սակայն գինը կկազմի 80 դոլար։


Clever: The gizmo includes a cup, coffee chamber and water holder and can be put to work with a microwave

 

«Ես էսպրեսո շատ եմ սիրում, սակայն աշխատավայրում ո՛չ ժամանակ, ո՛չ հարմարություններ կան այն պատրաստելու համար, ուստի որոշեցի այնպիսի սարք ստեղծել, որը հնարավորություն կտար շատ կարճ ժամանակում թարմ սուրճ պատրաստել»,-պատմել է հնարամիտ գերմանացին։

 

Inventor: German office worker Christoph Meyl has had enough of drinking instant coffee at work
 

Գերմանացին ստեղծել է աշխարհի ամենափոքր սրճեփը (լուսանկարներ)