Disney ընկերությունում խոստովանել են, որ շատ ավելի բարդ է կերտել հերոսուհիների կերպարներ, քան հերոսների
Մուլտֆիլմներ նկարահանող հայտնի «Դիսնեյ» ընկերությունում խոստովանել են, որ շատ ավելի բարդ է կերտել հերոսուհիների կերպարներ, քան հերոսների, գրում է The Independent-ը:
75 տարի շարունակ մուլտֆիլմների արտադրությամբ զբաղվող ընկերության անիմատոր Լինո ԴիՍալվոն ներկայացրել է, որ հերոսուհիների կերպարները այնքան էլ հեշտ չեն տրվում՝ մեծ զգացմունքայնության պատճառով: Ինչպես պատմում է անիմատորը, մուլտիպլիկատորների համար առավել բարդ է ստեղծել հերոսուհիների կերպարները՝ նրանց փոխանցելով անհրաժեշտ էմոցիաներ:
Այս մասին ԴիՍալվոն խոսել է Frozen մուլտֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ երկու քույրերի կերպարները ստեղծելիս: Նոր մուլտֆիլմի հիմքում ընկած է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթը:










