Facebook-ը ձեռք է բերել Onavo ընկերությունը

16:34 • 14.10.13

Facebook ընկերությունը ձեռք է բերել իսրայելական Onavo ընկերությունը, որը ծրագրեր է մշակում բջջային վերլուծությունների լուծումների համար, գրում է gazeta.ru-ն: Onavo-ի գրասենյակը դառնալու է Իսրայելում սոցիալական ցանցի նոր շտաբ-բնակարանը:

 

Գործարքի պայմանները չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ ընկերության համար վճարվել է 100-ից 200 մլն դոլար: Որոշ աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Onavo-ի մոտ 30 աշխատակից աշխատելու է Facebook-ի  իսրայելական գրասենյակում:

 

2010 թվականին հիմնադրված Onavo ընկերությունը զբաղվում է երկու հիմնական ուղղություններով՝ շարքային սպառողների համար iOS և Android բազաների հիման վրա գործող բջջային սարքերի օպտիմիզացիայի համար հավելվածներ ստեղծելով և բջջային ընկերությունների համար վերլուծական ծրագրեր մշակելով, որոնք ցանկանում են պարզել իրենց հավելվածների հաջողության մակարդակը:

Facebook-ը ձեռք է բերել Onavo ընկերությունը