G Flex. հրապարակվել են LG-ի ճկվող սմարթֆոնի առաջին լուսանկարները

15:43 • 14.10.13

Վերջերս հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է ճկուն սմարթֆոն արտադրելու մտադրության մասին, որը վաճառքի հանվելուց հետո շուկայում բացի Samsung-ից այլ մրցակից չի ունենա։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, արդեն հրապարակվել են նորույթի առաջին լուսանկարները. հայտնի է, որ սմարթֆոնը կոչվում է G Flex։ Այն կներկայացվի եկող ամիս և կգործի Android օպերացիոն համակարգի հիման վրա։

 


Ի տարբերություն անցած շաբաթ ներկայացված և կողքից կողք ճկվող Samsung Galaxy Round սմարթֆոնի, G Flex-ը ճկվում է վերևից ներքև։ Ճկունության հաշվին նորույթն ամբողջովին գրկելու է դրանով խոսողի այտը։

 

 

 
 

 

 

 


 

G Flex. հրապարակվել են LG-ի ճկվող սմարթֆոնի առաջին լուսանկարները