Հրանուշ Հակոբյանն ընդունել է ստամբուլահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է պոլսահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին, այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նախարարը անվանի նկարչուհու հետ քննարկել է հայապահպանությանն ու Սփյուռքում հայ մշակույթի տարածմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Վերժին Շաբջյանը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն օժանդակություն ցուցաբերելու համար նվիրել է իր հեղինակած «Սանահինի վանքը» կտավը:
Վերժին Սաբջյանը 2011-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:










