Անգլիացի գրողի «Մեծ Բրիտանիայի ամենավատ քաղաքները» գրքում վատագույնն է ճանաչվել Լոնդոնը
Անգլիացի գրող Սեմ Ջորդիսոնը կազմել է Մեծ Բրիտանիայի վատագույն քաղաքների ցուցակը։ Առաջին տեղում է հայտնվել Լոնդոնը։ Հեղինակի խոսքով՝ քաղաքից դժգոհ են բրիտանացիների մեծ մասը, գրում է ДНИ.ru-ն։
Իր «Մեծ Բրիտանիայի ամենավատ քաղաքները» գրքում հեղինակը թվարկում է միայն Լոնդոնի թերությունները։ Ջորդիսոնը հաշվի է առել տեղի բնակիչների կարծիքը՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպես բնակվարձը, տրանսպորտային ենթակառուցվածքը և մարդկային փոխհարաբերությունները։
Բնակիչներն ամենաշատը բողոքում են մարդկանց թվից և տրանսպորտային խնդիրներից։ Եվս մի թերություն են համարում անշարժ գույքի բարձր գները։
Մինչդեռ իր աշխատանքն անձամբ հեղինակը ոչ այնքան որակյալ հրատարակչություն է համարում։
«Գրքի նպատակն է ծիծաղեցնել»,- ասել է հեղինակը՝ նշելով, որ իր աշխատանքը մասամբ նախատեսված է որոշակի արձագանք առաջացնելու համար և որպեսզի մարդկանց ստիպի մտածել այլ քաղաքների կյանքի մասին։










