Հրվ. Կորեային առաջարկվել է հեշտացնել Google Maps-ի աշխատանքի համար ինտերնետային պահանջները

12:51 • 14.10.13

Google կորպորացիան խնդրում է Հարավային Կորեային հեշտացնել այդ երկրում Google Maps-ի աշխատանքի համար ինտերնետային պահանջները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Չափազանց խիստ օրենսդրության պատճառով բրենդի քարտեզագրման ծառայությունը կարող է օգտատերերին տրամադրել միայն հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու մասին տեղեկություններ:


Ոտքով, ավտոմեքենայով կամ հեծանվով տեղաշարժվելու մասին հստակ տեղեկություններ Google Maps-ը չի կարողանում տրամադրել:

 

Սեուլն այդկերպ փորձում է կանխել Հյուսիսային Կորեայի կողմից քարտեզագրական տեղեկությունների ձեռքբերումը: Իր հերթին Google-ը և այլ արտասահմանյան ինտերնետ-ընկերություններ հայտարարում են, որ նման սահմանափակումների պատճառով նրանք չեն կարողանում տրամադրել քարտեզագրման օնլայն-ծառայություն: