Mortal Kombat-ի հեղինակները կստեղծեն Batman-ի մասին խաղ՝ շարժական սարքերի համար
Batman: Arkham Origins-ը կունենա նոր բջջային «խաղ-գործընկեր»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Joystiq-ին, որը այս տեղեկությունները ստացել է Warner Bros.-ից:
Շարժական սարքերի համար նախատեսված խաղը նույնպես կկոչվի Batman: Խաղի վրա աշխատում է NetherRealm ստուդիան, որը նախկինում ստեղծել էր Mortal Kombat և Injustice: Gods Among Us խաղերը: Խաղի վերջնական պատրաստման ժամկետը չի նշվում, սակայն iOS-ի համար այն պատրաստ կլինի ավելի վաղ, իսկ Android համակարգում խաղը կհայտնվի ավելի ուշ:










