Նախկին սիրեկաններ Ջոնի Դեփն ու Քեյթ Մոսը հանդես կգան Մաքքարթնիի տեսահոլովակում

11:49 • 14.10.13

Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսն ու ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփը կնկարահանվեն Փոլ Մաքքարթնիի տեսահոլովակում, հայտնում է The Mirror-ը: Տեղեկությունը հաստատել է ինքը Մաքքարթին` ասելով, որ Մոսն ու Դեփն իր աղջկա ընկերներն են: Նա նշել է նաև, որ այս աստղերի համաձայնությունը երջանկացնում է իրեն:

 

Իրադարձությունը կարևոր է նրանով, որ Մոսն ու Դեփը ժամանակին կապված են եղել իրար հետ` համարվելով 1990-ականների ամենահայտնի զույգերից: Իրենց բաժանումից ի վեր նրանք առաջին անգամ հանդես կգան միասին: Հայտնի է, որ նրանք այսքան ժամանակ խուսափել են միասին հանդես գալուց:

 

Դեփը վերջերս է բաժանվել կնոջից` հայտնի երգչուհի Վանեսա Պարադիից, իսկ Քեյթը վայելում է երջանիկ ամուսնությունը Ջեյմի Հինսի հետ:

 

Աղբյուրը նշում է, որ Մաքքարթնիի Queenie's Eye երգի տեսահոլովակին ռեկորդային դիտումներ են ապահովված YouTube-ում: