Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը ցանկանում են նկարահանվել «The X-Files» ֆիլմի շարունակության մեջ
Դերասաններ Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը ցանկություն են հայտնել նկարահանվել «The X-Files» սերիայի 3-րդ լիամետրաժ ֆիլմում, հայտնում է Обозреватель-ը։
Դուխովնիի խոսքով, բացի իրենից և Անդերսոնից նոր ֆիլմում պատրաստ է աշխատել նաև «Գաղտնի նյութեր» սերիալի առաջատար սցենարիստ և ռեժիսոր Քրիս Քարտերը։ Այժմ ամեն ինչ կախված է 20th Century Fox կինոընկերությունից, որին պատկանում է բրենդի իրավունքը։
Դուխովնին հավելել է, որ թեև բոլոր հիմնական մասնակիցները պատրաստ են նկարահանել շարունակությունը, կինոընկերությունը դեռևս այդպիսի պլաններ չունի։ Միևնույն ժամանակ դերասանը չի բացառել, որ ընկերությունը կարող է համաձայնվել ևս մեկ ֆիլմ նկարահանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներ Ֆոքս Մալդերի և Դանա Սքալիի մասին, եթե սերիալի երկրպագուները համառորեն խնդրեն։










