«Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորումը սցենարիստ ունի

17:00 • 15.10.13

Universal ընկերությունը կողմնորոշվել է Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի էկրանավորման սցենարիստի հարցում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։

 

Սցենարի հեղինակը կդառնա «Օսկարի» մրցանակի ներկայացված Պատրիկ Մարբերը, որը նախկինում աշխատել է «Մտերմություն» և «Սկանդալային օրագիր» ֆիլմերի վրա։ Մարբերը գրել է նաև «Սիրում եմ քեզ ավելի ուժգին» կարճամետրաժ ֆիլմի սցենարը, որը նկարահանել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնը։

 

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ տղամարդու գլխավոր դերակատար Չարլի Հանեմը հրաժարվել է մասնակցել նախագծին։