Burberry-ի տնօրենը կտեղափոխվի Apple

15:11 • 15.10.13

Բրիտանական հանրահայտ Burberry ընկերության գլխավոր տնօրեն Անջելա Արենդսը մյուս տարի կլքի շքեղության ապրանքների ընկերությունը՝ միանալու համար Apple տեխնոլոգիական հսկային, հաղորդում է BBC-ն:

 

Apple-ում նա կլինի մանրածախ և օնլայն վաճառքների գծով ավագ փոխնախագահը:

 

Արենդսը Burberry-ում աշխատել է գրեթե մեկ տասնամյակ և մեծ ներդրում է ունեցել այն համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն դարձնելու գործընթացում:

 

Նա ասել է, որ Burberry-ում աշխատելը պատիվ է եղել նրա համար:

Burberry-ի տնօրենը կտեղափոխվի Apple