Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու հնարավոր է առաջադրվի նաև Վանո Սիրադեղյանը. Աբգար Ափինյան

15:48 • 15.10.13

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի գրողների միությունում հրավիրված համագումարին որպես միության նախագահի թեկնածու հնարավոր է առաջադրվի նաև Վանո Սիրադեղյանը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։

«Հենց համագումարն էլ որոշելու է, այնպես որ համագումարը շատ անակնկալներ կարող է ձեզ մատուցել և ամեն ինչ էլ հնարավոր է։ Հենց համագումարին էլ հնարավոր է, որ Վանո Սիրադեղյանի անունն էլ տան։ Ամեն ինչ էլ հնարավոր է»,- լրագրողներից մեկի հարցին պատասխանեց։

Աբգար Ափինյանն ամեն դեպքում խորհուրդ տվեց սպասել. «Նախքան համագումարը տանջվելու, տառապելու, փնտրելու, ենթադրություններ անելու կարիք չկա։ Ես շատ հանգիստ եմ վերաբերվում, խաղաղ, վստահ եմ, որ շատ լավ է լինելու, նորմալ բնականոն ընթացքով։ Առաջադրումները պետք է լինեն մինչև համագումարը, այլ համագումարի ժամանակ»։