Ավստրալիայում որոշել են բայքերների համար հատուկ բանտ ստեղծել

16:22 • 15.10.13

Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի կառավարությունը տեղի պառլամենտ է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է ստեղծել հատուկ «բայքերական» բանտ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին:


Օրինագծի հեղինակներն առաջարկում են բանտի ռեժիմը դարձնել հատուկ խիստ։ Կալանավորներն իրենց սենյակներում են անցկացնելու օրվա մեջ 23 ժամ, նրանց շփումը միմյանց հետ սահմանափակ է լինելու: Բանտում չեն լինելու նաև հեռուստացույցներ և մարզման սրահ: Նրանց էլեկտրոնային հասցեն ստուգվելու է, իսկ հեռախոսազանգերը լսվելու, եթե միայն խոսքը փաստաբանների հետ շփման մասին չէ:


Միաժամանակ առաջարկվել է օրենքներ ընդունել, որոնցով բայքերական խմբավորումներին մասնակցությունը ծանրացուցիչ հանգամանք կգնահատվի, թույլ կտրվի ոչնչացնել մոտոցիկլետները՝ որպես պատիժ որոշակի հանցագործությունների համար, և տատու սրահների և վարպետների նկատմամբ լիցենզավորում կիրականացվի:


Բացի այդ՝ ոստիկանության ստորաբաժանումները, որոնք զբաղվում են կազմակերպված հանցավորությամբ, լրացուցիչ լիազորություններ կստանան բայքերների դեմ պայքարում: