Մոսկվայում 25-ամյա երիտասարդի սպանած ադրբեջանցին ձերբակալվել է
Մոսկվայում 25-ամյա երիտասարդի աղմկահարույց սպանության կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաքից 120 կմ հեռավորությամբ գտնվող Կոլոմնա բնակավայրում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Կասկածյալը ձերբակալվել է քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցությամբ։ Նա այս պահին տեղափոխվում է Մոսկվա»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հոկտեմբերի 10-ին 25-ամյա Եգոր Շչերբակովը սպանվել էր ընկերուհու աչքի առաջ, իսկ հանցագործը, որն ինչպես հետագայում է պարզվել՝ ադրբեջանցի է, թաքնվել։
Կիրակի օրը Մոսկվայի Բիրյուլևո շրջանի բնակիչները, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, դուրս էին եկել փողոց, ինչի հետևանքով անկարգություններ էին տեղի ունեցել, ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ։










