Կրիստիան Լուբուտենը հաղթել է հակաիսլամական գովազդի գործով դատը

15:03 • 15.10.13

Ճանաչված ֆրանսիացի դիզայներ Կրիստիան Լուբուտենը հաղթել է Բելգիայում հակաիսլամական գովազդի գործով սկսված դատավարությունը, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ Լուբուտենի կուլտային դարձած կարմիր ներբաններով բարձրակրունկներն օգտագործվել են վիրավորական գովազդային արշավի շրջանակներում։

 

Ֆլամանդական ծայրահեղական աջակողմյան խումբը նախաձեռնել է «Կանայք ընդդեմ իսլամականացման» արշավը, որի շրջանակներում գովազդային մեծ պաստառներ է պատրաստել, որոնց վրա սևազգեստ կինը՝ Christian Louboutin բրենդային կոշիկներով, ի ցույց է դնում երկար ոտքերը, իսկ դրանց վրա էլ գրված են հակաիսլամական կարգախոսներ։

 

Այժմ, դատարանի վճռի համաձայն, խումբը պարտավոր է վիրավորական ցուցապաստառները վերացնել Անտվերպեն քաղաքից 24 ժամվա ընթացքում։

 

Տաղանդավոր կոշկագործի կարծիքով՝ հակաիսլամական պաստառները վնասում են իր վարկանիշին։