Ստալոնեի ու Շվարցենեգերի մասնակցությամբ ֆիլմը Դուբայում գրաքննվել է՝ արաբերեն հայհոյանքի պատճառով

18:10 • 15.10.13

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայում գրաքննության է ենթարկվել հոլիվուդյան ամենաթարմ ֆիլմերից մեկը՝ դրանում առկա արաբերեն հայհոյանքի պատճառով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սիլվեստր Ստալոնեի ու Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» (Escape Plan) ֆիլմում հերոսներից մեկն արաբերենով հայհոյանք է հնչեցնում։

 

Արդյունքում Դուբայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են քաղաքի կինոթատրոններում նորույթի ցուցադրությունը, մինչև որ այն գրաքննվել է և ոչ պատշաճ մասը հանվել։ Բացի այդ, ֆիլմից կտրվել են նաև անկողնային ու համբույրի տեսարանները։

 

«Փախուստի ծրագիր» ֆիլմում Ստալոնեի ու Շվարցենեգերի հերոսները փորձում են փախչել խիստ հսկողության տակ գտնվող բանտից։