Էմինեմն իր նոր երգում իրեն ռեփի աստված է անվանել (տեսանյութ)

16:12 • 15.10.13

Էմինեմը նոր երգ է թողարկել՝ «Rap God» անվանումով: Երգը հասանելի է երգչի YouTube-ի պաշտոնական էջում, գրում է lenta.ru-ն:

 

Վեց րոպե տևողությամբ երգում, որտեղ Էմինեմը պատմում է իր երաժշտական կարիերայի մասին, մասնավորապես ասվում է. ««Why be a king when you can be a god?» (Ինչո՞ւ լինել թագավոր, եթե կարելի է լինել Աստված»):

 

Երգի պրեմիերան նախատեսված էր լույս հոկտեմբերի 15-ին, սակայն հեղինակային իրավունքի խախտողները նախատեսված ժամկետից մի քանի ժամ առաջ են տեղադրել ձայնագրությունը համացանցում, և Էմինեմի պրոդյուսերները ստիպված են եղել երգը տեղադրել երաժշտի էջերում և iTunes-ում դեռ հոկտեմբերի 14-ին: