Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի
Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 70-ի, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։
Ինչ վերաբերում է վնասվածքներ ստացածներին, ապա նրանց թիվն անցել է 160-ը։ Բացի այդ, բնական աղետի հետևանքով խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Երկրաշարժը տեղի էր ունեցել այսօր վաղ առավոտյան։ Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների՝ այն ունեցել է 7.2 մագնիտուդ ուժգնություն։










