Հռոմի պապը թալանված թոշակառուին 200 եվրո է ուղարկել

15:40 • 15.10.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել հավատացյալներին ու հատկապես կարիքավորներին ցուցաբերած մեծ աջակցությամբ, հերթական բարի արարքն է գործել։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ֆրանցիսկոսը 200 եվրո է ուղարկել մի իտալացի թոշակառուի, ով նամակ է գրել Պապին՝ պատմելով, որ իրեն թալանել են ավտոբուսում։

 

80-ն անց կինը պատմել է, որ իր դրամապանակում եղել է 54 եվրո, ինչին ի պատասխան Վատիկանի հովվապետը նրան կորցրած գումարի գրեթե քառապատիկը պարունակող ծրար է ուղարկել։

 

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ֆինանսական օգնություն է տրամադրել իտալական Լամպեդուզա կղզու մոտ սարսափելի նավաբեկության հետևանքով ողջ մնացած ներգաղթյալներին։


Իսկ երեկ հովվապետը հայտնել է, որ աճուրդի կհանի իր Harley Davidson մոտոցիկլետը՝ անօթևանների համար կացարան կառուցելու համար։

Թանկարժեք մոտոցիկլետը Պապը ստացել է այս տարվա հունիսին։