Porsche ընկերությունն իր արտադրությունն ուղղում է դեպի Աֆրիկա

11:59 • 15.10.13

Պրեմիում դասի մեքենաներ արտադրող Porsche ընկերությունը պատրաստվում է մինչև 2020թ. սկսել իրացնել իր արտադրանքը 15 նոր երկրներում։ Հիմնականում դա Հյուսիսային Աֆրիկայի երկրների շուկաներն են։ Սակայն ստույգ տեղեկությունները չեն բացահայտվում, հայտնում է Обозреватель-ը։

 

Porsche-ի հիմնական նպատակն է առաջիկա 2 տարիների ընթացքում 200 հազ. ավտոմեքենա վաճառել, և նոր շուկաները պետք է դառնան գլխավոր գործոնն այդ նպատակին հասնելու համար։

 

Արդեն իսկ հաջորդ տարի ընկերությունը կսկսի նոր մոդելի՝ Macan-ի վաճառքը։ Ներկայում ամենահայտնի ավտոմեքենաները Panamera և Cayenne մոդելներն են, իսկ սպառման խոշոր շուկան՝ Չինաստանը, այնուհետ հաջորդում է ԱՄՆ-ն։
 

Porsche ընկերությունն իր արտադրությունն ուղղում է դեպի Աֆրիկա