Մոսկվայի «Պրաժսկայա» մետրոյում սկսել են ձերբակալել ցուցարար ազգայնականներին
Ոստիկանությունը Մոսկվայի «Պրաժսկայա» մետրոյի կայարանի մոտ սկսել է ձերբակալել ազգայնականների ակցիայի մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Առաջին ձերբակալված մասնակցի մոտ ոստիկանները կաստետ են հայտնաբերել: Խստացված վերահսկողություն է սահմանվել մետրոյի կայարանի մոտ. ոստիկանները ստուգում են բոլոր կասկածելի անձանց փաստաթղթերը:
Ազգայնականների հավաքը կայարանի մոտ կազմակերպվել է սոցցանցերի միջոցով: Հավաքից հետո մասնակիցները մտադիր էին երթ կազմակերպել Բիրյուլևո Զապադնոյե շրջանում: Ակցիայի նախաշեմին փակվել էին կայարանի մոտակայքում գտնվող «Պրաժսկի գրադ» և «Պրաժսկի պասաժ» շուկաները:
Բողոքի ակցիան կազմակեպվել է հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Բիրյուլևոյում տեղի ունեցած սպանությունից հետո, որի համար կասկածվում է Ադրբեջանի քաղաքացի Օհրան Զեյնալովը:










