Սարսափելի կադրեր. չինական դեղատանը վխտում են առնետները (լուսանկարներ, տեսանյութ)

17:08 • 15.10.13

Բրիտանական Daily Mail պարբերականը ցնցող լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող հիվանդանոցներից մեկի դեղատանը։

 

Ինչպես կարելի է տեսնել ստորև ներկայացված լուսանկարներից՝ սովորաբար մաքրությամբ ու մանրէազերծ միջավայրով հայտնի դեղատանն անարգել «զբոսնում են» վարակակիր առնետները։

 

A Chinese hospital pharmacy is a paradise for mice, according to the photos taken in a hospital in Chengdu


Դրանցում երևում է, թե ինչպես են կրծողներն անկաշկանդ մագլցում դարակների վրա, մյուսներն էլ ցատկում են դեղերի պահման արկղերի վրայից։

 

Chilling: A rat runs up a storage unit at the pharmacy

 

Լուսանկարների հեղինակը հայտնի չէ, սակայն դրանք հրապարակվելուց հետո պարզապես սարսափ են առաջացրել չինացիների շրջանում։

 

Concerning: The photos were taken early in the morning by Li Xiaohui who was horrified by the sight
 

Հայտնի է, որ մեկ առնետը միջինը 70 վարակ է կրում, այդ թվում՝ խոլերա, տիֆ, ժանտախտ։  Բայց դա չի խանգարում, որպեսզի Չինաստանի հարավային հատվածում այս կրծողներին ուտեն խաշած, տապակած վիճակով ու ապուրի տեսքով։


Չինացիները համոզված են, որ առնետի միսը 3 անգամ ավելի սննդարար է, քան հավինը։

 

Free reign: A rat looks for its next step to climb as it wanders around the pharmacy with a free reign