Վրաստանի նախագահն ուրախ է պաշտոնավարման տարիներին հարյուրավոր եկեղեցիներ վերակառուցելու համար
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուրախ է, որ իր նախագահության տարիներին հաջողվել է վերականգնել հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է այսօր՝ Մոցամետի վանքում։
«Երբ ես այստեղ էի մի քանի տարի առաջ, այդ ժամանակ դեռևս վանքը վերակառուցված չէր։ Այժմ ես ուրախ եմ, որ իմ նախագահության շրջանում հաջողվել է վերականգնել և վերակառուցել հարյուրավոր վանքեր»,-ասել է Սաակաշվիլին։










