Սթիվ Ջոբսի կողմից լքված կինը հիշողությունների մասին գիրք է հրատարակել

15:29 • 15.10.13

Քրիստին Էն Բրենանը, ում հետ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հանդիպել է քոլեջում ուսանելու տարիներին, հիշողությունների մասին գիրք է գրել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով New York Post-ին։

 

Բրենանը և Ջոբսը հանդիպել են 1972-ին, սիրավեպը տևել է 5 տարի։ Ջոբսը լքել է նրան, երբ իմացել է, որ վերջինս երեխայի է սպասում։

 

Գիրքը, որը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 29-ին, կոչվում է The Bite in the Apple: A Memoir of My Life With Steve Jobs։ Գրքում Բրենանը նկարագրում է Ջոբսի հետ ապրած կյանքի լավ ու վատ պահերը, իր հիասթափությունները։

 

Բրենանի և Ջոբսի դուստրը ծնվել է 1978-ին, սակայն Ջոբսը երկար ժամանակ հերքել է, որ այդ երեխայի հայրն է, թեև անալիզները հաստատել են փաստը։ Սակայն այդ նույն տարում Apple ընկերությունը զբաղվել է Apple Lisa համակարգիչների մշակմամբ, որը, ըստ որոշ տվյալների, անվանվել է Ջոբսի դստեր պատվին։