ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տեղեկություններ է հավաքում էլեկտրոնային փոստի հասցեագրքերից
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տեղեկություններ է հավաքում միլիոնավոր օգտատերերի էլեկտրոնային փոստի հասցեագրքերի մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Այդ տեղեկությունը հայտնի է դարձել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերից:
Անցած տարի հատուկ ծառայությունն ամեն օր հասցեագրքերի մասին տվյալներ է հավաքել Yahoo-ի, Hotmail-ի, Gmail-ի, Facebook-ի 700 հազար օգտատերերից:
Ազգային անվտանգության գործակալությունը թույլտվություն չունի հետևել էլեկտրոնային փոստերին, այդ պատճառով հատուկ ծառայությունը շրջանցում է օրենսդրական սահմանափակումները՝ տվյալներ հավաքելով ողջ աշխարհում սփռված կետերից:










