Շվեդիայի եկեղեցին առաջին անգամ կին արքեպիսկոպոս կունենա

23:55 • 15.10.13

Շվեդական եկեղեցին հաջորդ տարվա հունիսից կգլխավորի կին արքեպիսկոպոսը: Այսօր տեղի ունեցած ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Լունդյան թեմի առաջնորդ Անտյե Յակկելենը, հայտնում է news.mail.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Շվեդիայի ավետարանչական-լյութերական եկեղեցու հետևորդները կազմում են տեղի բնակչության 70 տոկոսը: Ներկա պահին այն գլխավորում է արքեպիսկոպոս Անդերս Վեյրյուդը, ով 2014-ին կհեռանա պաշտոնից:


Անտյե Յակկելենի խոսքով տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ եկեղեցու առաջնորդը կին է լինելու, քանի որ կանայք Շվեդիայում արդեն 50 տարի ծառայում են եկեղեցուն: