Яндекс-ը գնել է КиноПоиск պորտալը
Яндекс ընկերությունը դարձել է կինոյի մասին խոշոր ռուսալեզու պորտալի՝ КиноПоиск ծառայության նոր սեփականատերը, գրում է rbc.ru-ն:
Գործարքի գումարը չի նշվում, սակայն երկու ընկերությունների ներկայացուցիչները խոստանում են, որ այն հնարավորություն կտա ընդլայնել հնարավորությունները և բարելավել հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը:
КиноПоиск- ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Яндекс-ի տեխնոլոգիաները և ռեսուրսները թույլ կտան ավելի արագ զարգացնել КиноПоиск-ը տարբեր հարթակներում և ընդլայնել նրա հնարավորությունները, այդ թվում՝ որպես խորհրդատվության ծառայություն և գովազդային հարթակ:
Հիմնվելով КиноПоиск-ի տվյալների վրա՝ Яндекс-ը նախատեսում է զարգացնել խորհրդատվական ծառայությունները, որոնք հաշվի են առնում օգտատերերի անձնական հետաքրքրությունները:










