Երկու ակտիվիստ հարձակվել է Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա
Վրաստանում երկու քաղաքացիական ակտիվիստ ներխուժել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակ և պահանջել պատասխանել, թե արդյոք Միխեիլ Սաակաշվիլին ռուսական հատուկ ծառայությունների գործակալն է, գրում է gazeta.ru-ն:
Իրենց ներխուժումն Իրակլի Կակաբաձեն և Գեորգի Գաբեդավան բացատրել են նրանով, որ այդպես էլ պաշտոնական պատասխան չեն ստացել նույն բովանդակությամբ գրավոր հարցմանը:
Փոքր կռվից հետո քաղաքացիական ակտիվիստներին դուրս են հանել կուսակցության շենքից պարեկային ոստիկանության օգնությամբ:










