Օրհան Զեյնալովի ծնողները ներողություն են խնդրել ամբողջ Ռուսաստանից
Մոսկվայում 25-ամյա երիտասարդի սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ծնողները НТВ հեռուստաալիքի միջոցով ներողություն են խնդրել զոհվածի՝ Եգոր Շչերբակովի ծնողներից և Ռուսաստանից:
Զեյնալովի հայրը՝ Զահիդ Զեյնալովը, ասել է, որ նման բան չէր սպասում որդուց, ով մեծացել է մանկավարժների ընտանիքում: Նա ասել է, որ որդին Ռուսաստան է գնացել 3 տարի առաջ, այնտեղ զբաղվել է առևտրով, ինչի հնարավորությունը չի ունեցել հայրենիքում:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Արևմտյան Բիրուլյևո շրջանում տեղի ունեցած դաժան սպանությունն ազգայնական տրամադրություններ էր բորբոքել Ռուսաստանում: Զեյնալովին հաջողվել էր ձերբակալել միայն նախօրեին: Նա դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին:










