Apple-ը հրավիրատոմսեր է ուղարկել հոկտեմբերի 22-ին կայանալիք շնորհանդեսի համար

12:30 • 16.10.13

Apple ընկերությունն ամերիկացի լրագրողներին հոկտեմբերին 22-ին կայանալիք միջոցառման հրավիրատոմսեր է ուղարկել, որտեղ սպասվում է iPad պլանշետների նոր մոդելների շնորհանդեսը, հայտնում է newsru.com-ը։

 

«Մենք դեռևս շատ բան ունենք անելու»,- ասվում է հրավիրատոմսի տեքստում։

 

Շնորհանդեսը կկայանա Սան Ֆրանցիսկոյում՝ Երբ Բուենի արվեստների կենտրոնում։

 

Սպասվում է, որ Apple ընկերությունը կներկայացնի ինչպես iPad-ի նոր մոդել, այնպես էլ թարմացված iPad mini-ներ։ Հավանաբար, պլանշետների նոր տարբերակը կթողարկվի նոր գույներով։
 

Apple-ը հրավիրատոմսեր է ուղարկել հոկտեմբերի 22-ին կայանալիք շնորհանդեսի համար