ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը կանխել է 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը քիչ առաջ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ միասին բանակցությունների արդյունքում կարողացել է համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի:
Նախարարն այդ տղամարդուն, ում անունը, ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից և իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք: Տեղեկացվում է նաև, որ տղամարդն այդ ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ կուտակված պարտքեր է ունեցել և այսօր պարտքերի մարման վերջնաժամկետն է եղել։ Սակայն տեսնելով, որ չի կարողանում պարտքերը վերադարձնել, փորձել է դիմել ծայրահեղ քայլի:
Մանրամասներն՝ այստեղ։










