Հաստատվել է Լենս Արմսթրոնգի դերակատարը

15:31 • 16.10.13

Բեն Ֆոսթերը կմարմնավորի հեծանվորդ Լենս Արմսթրոնգին ֆիլմում, որի ռեժիսորն է լինելու Սթիվեն Ֆրիրզը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին:

 

Նախագծի մասին լուրերը մամուլում հայտնվել էին դեռ հուլիսին, սակայն պաշտոնապես հաստատվել են միայն այժմ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ֆիլմի ֆինանսավորմամբ զբաղվելու է ֆրանսիական Studio Canal ընկերությունը, իսկ նկարահանումները սկսվելու են արդեն հոկտեմբերի 18-ից:

 

Ֆիլմում կնկարահանվի Քրիս Օ’Դաուդը. նա կխաղա մարզական լրագրող Դևիդ Ուոլշի դերը:

 

Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է հենց Ուոլշի գիրքը «Յոթ մահացու մեղքերը. Լենս Արմսթրոնգի իմ հետապնդումը»: Հենց Ուոլշն է այն լրագրողներից մեկը, որոնք ակտիվ ապացուցում էին, որ Արմսթրոնգը դոփինգ է օգտագործել:

 

Ինքը՝ հեծանվորդը, երկար տարիներ հերքել է մեղադրանքները: Արմսթրոնգը պաշտոնապես խոստովանել է դոփինգ օգտագործելու մասին 2013 թվականի հունվարին, Օփրա Ուինֆրիի հաղորդմանը: