Ռուս դիզայները ստեղծել է հատուկ ստեղնաշար, որի ստեղները ցույց են տալիս ցանկացած պատկեր
Ռուս դիզայներ Արտեմի Լեբեդևը հաղորդել է «Оптимус Популярис» ստեղնաշարի վաճառքները սկսելու մասին: Ըստ հեղինակի, ծրագիրը այնքան բարդ և թանկարժեք է, որ ոչ ոք նման բանի չի անում:

Ստեղնաշարի նախնական գինը կազմում է մոտ 1000 դոլար: Նախնական պատվերներ հնարավոր կլինի տալ նոյեմբերի 1-ից:

«Оптимус Популярис»-ը նոր ստեղնաշար է, որի յուրաքանչյուր ստեղնը կարող է ցույց տալ ցանկացած պատկեր և կատարել ցանկացած գործողություն: Այն կարող է ցույց տալ տարբեր այբուբեններ՝ արաբերեն, վրացերեն, արաբերեն և այլն:

Ստեղնաշարի վերին հատվածում տեղադրված է կարգավորվող էկրան, որը ցույց է տալիս կարևոր տեղեկությունները: Իսկ ստեղնաշարի ներքևի ձախ անկյունում գտնվում է Fn ստեղը, որը աշխատում է որպես մոդիֆիկատոր՝ ցույց տալով ստեղները, որոնք մեծ ստեղնաշարերի վրա գտնվում են աջ կողմը:










