Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իրանի դեսպանին

17:13 • 16.10.13

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, այս մասին տեղեկացնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:

Արթուր Բաղդասարյանն ու Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը կարևորել են քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական ծրագրերի իրականացմանը: