Բաշար ալ-Ասադի կինը չի պատրաստվում լքել Սիրիան
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադին ծիծաղելի են թվում հայտարարություններն այն մասին, թե նա արդեն վաղուց լքել է երկիրը։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, Ասմա ալ-Ասադը երկրի պետական հեռուստաընկերության եթերից հայտարարել է, որ գտնվում է ամուսնու կողքին և ամբողջ ուժով աջակցում է նրան։
«Ես այստեղ եմ, իմ ամուսինը, իմ երեխաներն այստեղ են՝ Սիրիայում։ Ակնհայտ է, որ ես պետք է այստեղ՝ նրանց հետ լինեմ։ Ինչպե՞ս ես կարող եմ իմ երեխաներին սովորեցնել սիրել Սիրիան, եթե նրանք այստեղ չապրեն։ Ես եղել եմ այստեղ երեկ, այստեղ եմ այսօր և լինելու եմ վաղը»,-ասել է նա։
Ասման ծնվել է Լոնդոնում։ Նա ամուսնացել է Բաշար ալ-Ասադի հետ 2000թ.-ին՝ նրա նախագահ դառնալուց մեկ տարի առաջ։
2011թ.-ին Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև բախումներ սկսվեցին, ինչը վերածվեց քաղաքացիական հուզումների։










