Բիրյուլևոյի բանջարեղենի պահեստում տուբերկուլոզի հարուցիչներ են հայտնաբերվել. «Ռոսպոտրեբնադզոր»
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում գտնվող բանջարեղենի պահեստում մի շարք բակտերիաներ են հայտնաբերվել, որոնք կարող են տուբերկուլոզի հանգեցնել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Բանջարեղենի պահեստում բացակայում է սառնարանը, սակայն կան մթերքներ, որոնց համար դա անհրաժեշտ է։ Բացի այդ, տարածքում կան զուգարաններ, որոնք չեն ախտահանվում»,-ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը՝ դատավարության ընթացքում, որտեղ քննվել է պահեստի գործունեությունը դադարեցնելու հարցը։
Նա նաև հավելել է, որ այնտեղ աղբ հավաքելու համար տարածք չկա, նաև հայտնաբերվել են մի շարք բակտերիաներ, որոնք կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։
«Այնտեղ կան խնդիրներ՝ կրծողների հետ, որոնք վտանգավոր հիվանդությունների կրողներ կարող են լինել»,-հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն։










