Բուքերյան մրցանակին է արժանացել նորզելանդուհի Էլեոնորա Քաթոնը
Նորզելանդուհի Էլեոնորա Քաթոնը դարձել է 2013թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր՝ «The Luminaries» վեպի համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
28-ամյա Քաթոնը դարձել է ամենաերիտասարդ հաղթողը, իսկ նրա 832 էջանոց վեպը՝ ամենաերկարը մրցանակի 45-ամյա պատմության ընթացքում։ Մրցանակը հեղինակին է հանձնել արքայազն Չարլզի կինը՝ դքսուհի Կամիլան։
Վեպում գործողությունները ծավալվում են Նոր Զելանդիայում, 19-րդ դարում՝ «ոսկե տենդի» ժամանակաշրջանում։ Գլխավոր հերոսը մեկնում է այդ երկիր ոսկի որոնելու, որտեղ հայտնվում է տարբեր իրադարձություններում։
Քաթոնը ստացել է 80 հազ. դոլարի չեք։ Անգլալեզու գրականութան ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի մյուս 5 թեկնածուները ստացել են 4-հազարական դոլար։










