Բրիտանիայում ամեն հինգերորդ ամուսնությունը կեղծ է. The Daily Mail
Մեծ Բրիտանիայում ամուսնությունների 20 տոկոսը կեղծ է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
Ամեն տարի մոտ 15 հազար ամուսնություն է գրանցվում՝ որպես միգրացիոն օրենսդրությունը շրջանցելու փորձ: Անցած տարի ներքին գործերի նախարարություն է ստացվել 1.900 նախազգուշացում պոտենցիալ կեղծ միությունների վերաբերյալ, ինչն իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ «միայն այսբերգի վերին հատվածն է»:
Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին գրանցված դեպքերի թիվը եռակի ավելացել է:
Ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ստուգումների և «կասկածելի» զույգերի դիմումների քննման ժամկետը՝ 15-ից հասցնելով 28 օրվա: Այդ ժամկետը կարող է հասնել մինչև 70 օրվա՝ հատուկ դեպքերում:










