Cadillac-ի նոր CTS սեդանը ընկերության հերթական քայլն է դեպի լյուքս դաս (լուսանկարներ)

01:01 • 16.10.13

Նյու Յորքի ավտոսալոնում Cadillac Global Design-ի գործադիր տնօրեն Մարկ Ադամսը ներկայացրել է CTS սեդանը՝ որպես ընկերության «հաջորդ տրամաբանական քայլ» դեպի լյուքս դաս, հայտնում է Business Insider-ը:


Ընկերության վերափոխված մոդելը բավականին լավ ընդունելության է արժանացել: Անցյալ տարի Cadillac-ը շուկա է հանել իր երկու նոր սեդանները՝ սպորտային ATS-ը և XTS-ը: Այժմ ընկերությունը վերադարձել է CTS-ին:


Երրորդ սերնդի CTS-ը ավելի երկար է, ավելի ցածր և թեթև, քան ներկայիս մոդելը: Այն նաև 6000 դոլարով ավելի թանկ է, ինչը Cadillac-ի վստահության նշանն է իր արտադրանքի հանդեպ: 


Նորագույն CTS մոդելները զինված են 2 լիտր տարողությամբ տուրբինային քառագլան շարժիչով կամ 3,6 լիտր տարողությամբ V6 շարժիչով: ԱՄՆ-ում մեքենայի գինը տատանվում է  46 000-60 000 դոլարի սահմաններում: 
 

Cadillac-ի նոր CTS սեդանը ընկերության հերթական քայլն է դեպի լյուքս դաս (լուսանկարներ)