Քեմերոն. Սնոուդենն անուղղելի վնաս է հասցրել ազգային անվտանգությանը

17:19 • 16.10.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեղադրել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին երկրի անվտանգությանն անուղղելի վնաս հասցնելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

«Այն, ինչ տեղի է ունեցել, վնաս է հասցրել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը: Անգամ The Guardian-ի ղեկավարությունը (թերթ, որը հրապարակել էր Սնոուդենի ներկայացրած գաղտնի փաստաթղթերը) չի բացառել, որ նշված ժամկետում կոչնչացնի բոլոր գաղտնի փաստաթղթերը»,- հայտարարել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: