Չեբարկուլ լճից հանել են «Չելյաբինսկ» երկնաքարի ամենամեծ կտորը

17:25 • 16.10.13

«Չելյաբինսկ» երկնաքարի ամենամեծ կտորը, որը կշռում է 570 կիլոգրամ, բարձրացրել են Չեբարկուլ լճի հատակից, գրում է gazeta.ru-ն:

 

Խոշոր կտորը կոտրվել է առնվազն երեք մասի: Հստակ քաշը չափել հնարավոր չի եղել, քանի որ կշեռքը կոտրվել է:

 

ՌԴ Չելյաբինսկի պետական համալսարանի ամբիոնի դոցենտ Սերգեյ Զամոզդրան հաստատել է, որ այդ կտորը երկնաքար է:

 

Հիշեցնենք, որ երկնաքարը ՌԴ Չելյաբինսկի շրջանում էր ընկել այս տարվա փետրվարի 15-ին։

 

 

Չեբարկուլ լճից հանել են «Չելյաբինսկ» երկնաքարի ամենամեծ կտորը