Չինաստանում Փարիզի կրկնօրինակ քաղաք են կառուցել (լուսանկարներ)
Չինաստանում Հանչժոու քաղաքի Տիանդուչենգ արվարձանում կարելի է տեսնել Փարիզ քաղաքի ամբողջական կրկնօրինակը՝ «Փոքր Փարիզը», որում տեղակայված են Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից Էյֆելյան աշտարակի և Վերսալյան պալատի կրկնօրինակները, ներկայացնում է Business Insider-ը:
Փարիզի կրկնօրինակ-քաղաքի կառուցումը Չինաստանում սկսվել է 2007-ին, սակայն այժմ այն աղքատության մակարդակի պատճառով վերածվել է ուրվական-քաղաքի, ինչպես գրում են չինական ԶԼՄ-ները:
Չինաստանում կառուցվել են նման մի շարք ուրվական-քաղաքներ, որոնք կրկնօրինակում են Իտալիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքները:










