Նորվեգիայում ներկերի փառատոնից հետո երեք աղջիկ հայտնել են բռնաբարության մասին

10:28 • 16.10.13

Աշխարհում ամենախոշոր ներկերի փառատոնից հետո, որն անցկացվում է նորվեգական Տրոնհեյմում, երեք աղջիկ ոստիկանություն դիմում են ներկայացրել բռնաբարության մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Աղջիկները հայտնել են, որ իրենց բռնաբարել են լույս երկուշաբթի, անմիջապես տոնակատարությունից հետո: Նրանցից երկուսն ուսանողուհիներ են՝ 19 և 20 տարեկան:

 

Եվս մի կին հայտնել է, որ ազատվել է մի տղամարդուց, որը նրա նկատմամբ ուժ է կիրառել հենց միջոցառման ընթացքում:

 

Նորվեգական «Կյանքը գույնի մեջ» փառատոնը, որի ժամանակ բոլոր մասնակիցներն օդ են բաց թողնում հատուկ չոր ներկեր, ամենախոշորն է ողջ աշխարհում նմանատիպ միջոցառումների թվում: