Դամասկոսում դարձյալ ռմբակոծվել է Հայ կաթողիկե առաջնորդարանը
Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանը երեկ կեսօրին ռմբակոծության է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «Դամասկահայ լրատու» Facebook-յան էջը, առաջնորդարանի շենքը հրասանդի երկու հարված է ստացել։ Վնասները միայն նյութական են։
Այս շենքը հարձակման էր ենթարկվել նաև սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ ականի պայթյունից վնասվել էին շենքի 3-րդ հարկն ու հարակից Լույս և Փարոս վարժարանները։
Երեկվա միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Հիշեցնենք, որ Դամասկոսի հայկական թաղամասերում իրավիճակը բավական լարված է, օրեր առաջ Դամասկոսում ականի պայթյունից զոհվել էր հայ Նշան Մելիքյանը։










