Սիրիայում կանայք ու երեխաներ են զոհվել զինվորականների դեմ հարձակման ժամանակ

12:11 • 16.10.13

Սիրիայի հարավում՝ Դարաա քաղաքում, փոքր ավտոբուս է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ակտիվիստների հայտարարությունը: Զոհերի թվում նաև կանայք կան:

 

Պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է Դարաայում սիրիական զորքերի տեղակայման կետի մերձակայքում:


Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները:

 

Ի դեպ, Դարաան այն վայրն է, որտեղ 2011-ի մարտին սկիզբ է առել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որին զոհ է գնացել 115 հազարից ավելի մարդ՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների: